211652_close_icon
views-count13750 դիտում article-date 18:37 22-01-2018

Աշոտ Մանուչարյանը բացահայտում է Արմեն Սարգսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am

«Արմեն Սարգսյանի հետ մենք միասին ավարտել ենք Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Նա անկասկած տաղանդավոր մարդ էր, հազար ու մի շնորհներ ուներ»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում խոսելով ՀՀ 4-րդ նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին, ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Եվ քանի որ ուսանողական տարիներից հետո Աշոտ Մանուչարյանն անընդհատ լսել է Արմեն Սարգսյանի «փայլուն հաջողությունների» մասին`տարբեր ոլորտներում, , կարծում է, որ նա լավագույնս կարող է իրականացնել իր գործառույթները: Արմեն Սարգսյանի մասին դրական կարծիքը բնավ էլ Աշոտ Մանուչարյանին չի մղում չխոսել Մեծ Բրիտանիայի` ըստ իրեն «Հայաստանը ոչնչացնելուն ուղղված» ծրագրերի մասին: Ամենավառ օրինակներից մեկն էլ Ամուլսարի հանքի շահագործումն է: Ասում է, ավելի լավ, որ Մեծ Բրիտանիան սկսեց ավելի բաց խաղաքարտերով խաղալ. «Փառք Աստծո, որ այստեղ Մեծ Բրիտանիայի ուղիղ ներկայացուցիչ է հայտնվում, մենք իհարկե դա պետք է ողջունենք: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/01/22/932568/]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր