211652_close_icon
views-count98860 դիտում article-date 18:20 22-01-2018

Շղթայական ավտովթար Երևանում. Խանջյան փողոցում բախվել են Mercedes-ը, Lada-ն, Nissan-ը, 07-ը. հավաքվածները վթարն անվանում էին «աջափսանդալային». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց, բախվել են Nissan Qashqai մակնիշի 01 TA 088 համարանիշի, Mercedes մակնիշի 05 AT 077 համարանիշի, Lada մակնիշի 35 ML 635 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 27 UO 397 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 8-րդ հրշեջ-փրկարարական ջակոտը՝ 2 մարտական հաշվարկով՝ խնբի պետ Արմեն Ալեքսանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Արամ Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների իքնությունը: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր