211652_close_icon
views-count8634 դիտում article-date 16:45 22-01-2018

Դավոսի ճանապարհին. վարչապետ Կարեն Կարապետյանը լուսանկարներ է հրապարակել օդանավից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հունվարի 22-ին, աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Վարչապետը լուսանկարներ է հրապարակել օդանավից, իր ֆեյսբուքյան էջում։ Դրանց տակ նա գրել է. «Դավոսի ճանապարհին»։ Վարչապետի հետ միասին օդանավում են ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը: Նշենք, որ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում նախատեսված են վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների և բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: Կ. Կարապետյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր