211652_close_icon
views-count5998 դիտում article-date 16:58 22-01-2018

Թուրքական զորքը Աֆրինում նոր ուղղությամբ գրոհ է սկսել

Թուրքական բանակը նոր ուղղությամբ է հերթական գրոհը ձեռնարկել Սիրիայի Աֆրին քաղաքի վրա։ Այս անգամ թուրքերը գրոհել են հյուսիս-արևմտյան հատվածից՝ Աազազ քաղաքի կողմից, հաղորդում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Նշենք, որ Աազազը, որը գտնվում է Աֆրինից դեպի արևելք, անցել է Սիրիայի ընդդիմադիր ուժրի վերահսկողությա ներքո այն բանից հետո, երբ 2016 թվականին թուրքական զորքերը իրականացրեցին «Եփրատի վահան» օպերացիան։ Այս պահին Աֆրինը պահում են Սիրիայի դեմոկրատական ուժերը, որոնք կազմված են քուրդ-արաբական ջոկատներից։ Այսօր առավոտյան թուրքական կողմը և նրան սատարող խմբավորումները փորձել են ներթափանցել Աֆրին, սակայն նահանջել են քրդերի ճնշման տակ։

Նմանատիպ նյութեր