211652_close_icon
views-count3446 դիտում article-date 10:10 22-01-2018

Նավթի համաշխարհային գները բարձրացել են «ՕPEC+»-ի նիստից հետո

Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ Օմանում նախօրեին տեղի ունեցած OPEC+-ի՝ նախարարական մակարդակով նիստից, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի նավթի նախարարների մեկնաբանություններից հետո, հաղորդում է Ria Novosti-ն։ Այսպես, Brent նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.29 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 68.81 ԱՄՆ դոլար։ WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 022 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 63.45 ԱՄՆ դոլար։ Նիստից հետո Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Խալիդ ալ-Ֆալիհը հայտարարել էր լրագրողներին, որ OPEC+-ի համաձայնագրի հիմնական անդամ երկրները համակարծիք են, որ 2018-ից հետո էլ անհրաժեշտություն կա փոխգործակցելու։ Մեխանիզմը դեռևս չի հստակեցվել, սակայն կոնսենսուս է նկատվում հետագա փոխգործակցության հարցում։

Նմանատիպ նյութեր