211652_close_icon
views-count6220 դիտում article-date 09:38 22-01-2018

Սիրիական բանակը սկսել է Իդլիբում շրջափակված «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի գրոհայինների լիկվիդացման օպերացիան

Սիրիայի կառավարական ուժերն ու աշխարհազորայինները սկսել են Իդլիբ նահանգում շրջափակման մեջ հայտնված «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ոչնչացման օպերացիան։ Ինչպես հաղորդում է Gazeta-ն, այդ մաին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Խոսքը, մասնավորապես, գնում է մոտ 1500 ահաբեկիչների վնասազերծման մասին։ «Գրոհների ընթացքում վերջին օրերին սիրիական զորքերի ստարաբաժանումները Աբու-Դուհուր օդանավակայանից առաջ են ընթացել 6 կմ դեպի հյուսիս։ Գրոհայիններից ազատագրված է 24 բնակավայր»,-ասված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրութան մեջ։

Նմանատիպ նյութեր