211652_close_icon
views-count10952 դիտում article-date 22:43 21-01-2018

Քաբուլում հյուրանոցի վրա հարձակման ժամանակ զոհերի թիվը կարող է հասնել 40-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Intercontinental հյուրանոցի վրա ահաբեկիչների հարձակման ժամանակ զոհերի թիվը կարող է հասնել 43-ի, հայտնում են ուժային կառույցների ներկայացուցիչները: Այսօր աֆղանական ուժայիները գրոհով վերցրել են հյոււրանոցը, որից հետո հայտարարվել էր 6 զոհի մասին, սակայն արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ զոհեր թիվը զգալիորեն նվազեցված է՛ Զոհերից մեկը Ուկրաինայի քաղաքացի է, ինչի մասին հայտնել է ուկրաինական ԱԳՆ-ն: Հիշեցնենք, որ զինված չորս ահաբեկիչ ներխուժել էին հյուրանոց: Նրանց և ուժայինների միջև հակամարտությունը տևել է մոտ 17 ժամ, բոլոր ահաբեկիչները սպանվել են: Intercontinental-ը Քաբուլում օտարերկրացիների ամենամեծ պահանջարկը վայելող հյուրանոցն է: Հարձակման օրն այստես տեղի էր ունենում համակարգչային տեխնոլոգիաների ոլորտի փորձագետների կոնֆերանս: Մասնակիցների թվում նաև կառավարական պաշտոնյաներ են եղել
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր