211652_close_icon
views-count8869 դիտում article-date 21:00 21-01-2018

Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել Գերմանիայի քաղաքացուհուն

Իրաքի դատարանը մարոկացի ծագումով Գերմանիայի քաղաքացուհուն դատապարտել է մահապատժի՝ կախաղանի միջոցով, «Իսլամական Պետություն»ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու համար: Այս մասին հայտարարել է երկրի Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչ Աբդել Սատար Բիկդարը: Նրա խոսքերով, հետաքննության ընթացքում մեղադրյալը խոստովանել է, որ Գերմանիայից մեկնել է Սիրիա, այնտեղից էլ՝ Իրաք, որտեղ միացել է ԻՊ-ին: Նա գրոհայիններին աջակցել է, մասնակցել է ահաբեկչություններին և ուժային կառույցների աշխատակիցների դեմ հարձակումներին: Գերմանիայի քաղաքացուհին իր հետ վերցրել էր երկու դուստրերին, որոնք ամուսնացել են ահաբեկչական խմբավորման անդամների հետ:

Նմանատիպ նյութեր