211652_close_icon
views-count14950 դիտում article-date 20:17 21-01-2018

Թուրքիան հայտարարեց Աֆրինի օպերացիայի վերջնական նպատակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիան սիրիական Աֆրինում օպերացիա է իրականացնում՝ սահմանին անվտանգության գոտի ստեղծելու նպատակով, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդըրըմը: Այսօր սկսվել է գործողության ցամաքային օպերացիան. թուրքական իշխանությունները հաստատել են, որ քրդերի կողմից վերահսկվող Աֆրինի հարձակմանը մասնակցել են տանկեր: Զրահատեխնիկան ցամաքում աջակցում է թրքամետ սիրիական ընդդիմադիրներին: «Գործողությունը կիրականացվի չորս փուլով, որպեսզի ստեղծվի անվտանգության 30 կիլոմետրանոց գոտի, որը կմաքրվի ահաբեկիչներին», նշել է վարչապետը: Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ Աֆրինի օպերացիան ռազմական գործողությունների միայն սկիզբն է, որի նպատակը՝ Սիրիայի հետ սահմանամերձ շրջանները վերահսկողության տակ վերցնելն է: Հաջորդ շրջանը հանդիսանում է Մանջիբը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր