211652_close_icon
views-count8059 դիտում article-date 17:14 21-01-2018

Ֆրանսիան կոչ է անում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ

Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ և խնդրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: «Սիրիա, Գուտա, Իդլիբ, Աֆրին՝ Ֆրանսիան խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել», — հայտնել է Լե Դրիանը: [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/20/1087220/]Հիշեցնենք[/url], որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկրի բանակը փաստացի սկսել է ցամաքային օպերացիան սիրիական Աֆրինում: Բացի այդ, նա հայտնել էր քրդերի դեմ նմանատիպ հաջորդ գործողության վայրը. նրա խոսքերով, մոտ օրերս թուրքական ռազմական ուժերը կմտնեին սիրիական Մանջիբ տարածաշրջան: Թուրք առաջնորդը նաև քննադատել էր ԱՄՆ-ին՝ սիրիական քրդերին աջակցություն ցուցաբերելու համար: Նա Արևմուտքին կոչ է արել վերանայել Սիրիայի հանդեպ քաղաքականությունն ու «դադարեցնել ահաբեկիչների հետ համագործակցությունը»: Էրդողանի կարծիքով, արևմտյան երկրները պետք է գիտակցեն, որ Թուրքիան՝ դա «դաշնակից է, որի հետ տարածաշրջանում պետք է հաշվի առնել և համագործակցել»: Նշենք, որ նախօերին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, թե ռուսական ռազմական ուժերը լքել են Աֆրինը, որտեղ Թուրքիայի զինուժը դեռ նոր պատրաստվում է սկսել «հակաահաբեկչական օպերացիան»: Սակայն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերքել էր այդ տեղեկությունը: Նշենք նաև, որ Սիրիայի քրդերը Ռուսաստանին մեղադրել են թուրքական ռազմական գործողությանը հավանություն տալու համար:

Նմանատիպ նյութեր