211652_close_icon
views-count4876 դիտում article-date 16:28 21-01-2018

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Արցախի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հունվարի 21-ին, ցավակցական հեռագիր է հղել Արցախի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանի մահվան կապակցությամբ։ Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա ճանաչված հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հրանտ Արտեմի Մելքումյանի մահվան մասին: Մեծ է Հրանտ Մելքումյանի ներդրումը մեր անկախ պետականության կայացման ու զորացման, Արցախում պառլամենտարիզմի եւ բազմակարծության զարգացման ու ամրապնդման գործում: Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ՝ նա իրեն դրսեւորել է որպես բանիմաց ու պարկեշտ անձնավորություն: Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին եւ մաղթում արիություն ու ոգու կորով»:

Նմանատիպ նյութեր