211652_close_icon
views-count1961 դիտում article-date 12:53 21-01-2018

Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային

Հունվարի 20-ին, ժամը 06:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի թիվ 44 շենքի բնակարաններից մեկի (8-րդ հարկ) վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հունվարի 20-ին, ժամը 17:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է բազմոցից և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ. բարձրացրելու և անկողնուն մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հունվարի 20-ին, ժամը 14:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 1-ին հարկից իր բնակարան (3-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր