30544 դիտում
22:48 20-01-2018
Զինված ահաբեկիչները գրավել են Քաբուլի խոշորագույն հյուրանոցներից մեկը. կա մինչև 15 սպանված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր երեկոյան մի խումբ զինված գրոհայիններ Քաբուլում հարձակվել են Intercontinental Hotel հյուրանոցի վրա:
Հարձակմանը մասնակցել է 3-4 հոգուց բաղկացած զինված խումբ: Ահաբեկիչների թվում եղել են մահապարտներ՝ պայթուցիկ սարքերով: Հարձակման համար առայժմ ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի վերցրել:
Ներկայումս հյուրանոցի շենքը շրջապատված է աֆղանական ուժայիններով, որոնք փորձում են իրավիճակն իրենց վերահսկողության տակ վերցնել:
Հյուրանոցի անվտանգության աշխատակիցներից մեկը հայտնել է, որ ահաբեկիչները, հավանաբար, մի քանի մարդու պատանդ են վերցրել:
Դեպքի վայրում մեծ թվով շտապօգնության մեքենաներ են հերթապահում, սակայն բժիշկներին առայժմ թույլ չեն տալիս մոտենալ հյուրանոցին: Շենքի որոշ հատվածներում հրդեհ է բռնկվել:
Վերջին տվյալներով, գրոհի արդյունքում հյուրանոցի առաջին և երկրորդ հարկերում սպանվել կամ վիրավորվել է 15 մարդ: Այդ մասին հայտնել է հյուրանոցի հաճախորդներից մեկը, որին հաջողվել է հարձակման ընթացքում դուրս փախչել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
762 դիտում
16:08 14-05-2015
Քաբուլի հյուրանոցներից մեկի վրա հարձակում է իրականացվել. կան զոհեր
10024 դիտում
23:30 31-05-2017
Ահաբեկիչները Քաբուլի պայթյունի համար մեկ ու կես տոննա պայթուցիկ նյութեր են օգտագործել
32639 դիտում
15:11 21-03-2018
Երևանում տեղի կունենա «5+ Luxury hotel»-ի բացումը. այն կլինի տարածաշրջանի ամենաբարձրակարգ Luxury հյուրանոցներից մեկը
Այս բաժնից
484 դիտում
13:43 17-03-2024
Մարիա Զախարովան Ֆրանսիայի նախագահին առաջարկել է դադարեցնել զենքի մատակարարումն Ուկրաինային
568 դիտում
13:31 17-03-2024
Իսլանդիայում կրկին տարհանում են Գրինդավիկի բնակիչներին. Ռեյկյանես թերակղզում հրաբխի ժայթքում է սկսվել
604 դիտում
12:46 17-03-2024
Հարավային Օսիան քննարկում է Ռուսաստանին միանալու հարցը