211652_close_icon
views-count9494 դիտում article-date 22:46 20-01-2018

«Բարսելոնան» Գրիզմանի համար պահեց 7-րդ համարը

«Բարսելոնան» ամռանը պատրաստվում է ձեռք բերել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին: Կատալոնական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի համար պահեստավորել է 7 համարը, որն ազատվեց, երբ կիսապաշտպան Արդա Թուրանը տեղափոխվեց «Իստանբուլ»: Այդ համարի ներքո ֆրանսիացին խաղում է նաև մադրիդյան ակումբում: «Բարսելոնայի» մյուս նորեկ Ֆիլիպե Կոուտինյոն կվերցնի 14 համարը, որն ազատվեց Խավյեր Մասկերանոյի հեռանալուց հետո: Նշենք, որ «Բարսելոնան» Գրիզմանի համար պետք է վճարի հրաժարագինը, որը կազմում է 100 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր