211652_close_icon
views-count36360 դիտում article-date 20:40 20-01-2018

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով, ներքին անվտագության վարչության՝ ծառայության մեջ աչքի ընկած մի շարք ծառայողներ պարգևատրվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 20-ին լրացավ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կազմավորման 15-ամյակը: Այս կապակցության ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով, ներքին անվտագության վարչության՝ ծառայության մեջ աչքի ընկած մի շարք ծառայողներ պարգևատրվեցին: Ոստիկանության համակարգի գործունեության զարգացման, իրավակարգի ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման, անձնակազմի դաստիարակության գործում զգալի ներդրում ունենալու համար «Իրավակարգի ամրապնդման համար» /Արամ Մանուկյան/ մեդալով պարգևատրվեցին ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողներ Արթուր Բդոյանն ու Մարտին Նահապետյանը: Օրենքի և օրինականության պահպանման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման գործում զգալի ներդրում ունենալու համար «Օրենքի պատվար» մեդալով պարգևատրվեցին ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողներ Ռուբեն Խալապյանը և Գագիկ Պետրոսյանը: Ձեռք բերած բարձր ցուցանիշների, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները գերազանց կատարելու համար «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայող Արամ Շահինյանը: Պարգևատրումը կատարեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը: Նշենք, որ 2003 թվականի հունվարի 20-ին, ի կատարումն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջի, ՀՀ ոստիկանության պետի հրամանով ոստիկանության կառուցվածքում ստեղծվեց ներքին անվտանգության վարչությունը: Այն ոստիկանության կենտրոնական ապարատի ինքնուրույն վարչություն է, որն իր լիազորություններն իրականացնում է ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Ոստիկանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքներով, «ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կանոնադրությամբ», ոստիկանության պետի հրամաններով և այլ իրավական ակտերով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր