211652_close_icon
views-count4507 դիտում article-date 21:47 20-01-2018

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՀԲԸՄ նախագահին

Հունվարի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին։ Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ՀԲԸՄ ավանդը` հայ ժողովրդի հոգևոր, կրթական, մշակութային կյանքի զարգացման, հայապահպանության գործում: Պերճ Սեդրակյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և ՀԲԸՄ գործունեության բարձր գնահատականի համար, վստահեցրեց, որ ՀԲԸՄ-ն շարունակելու է իր ազգանվեր և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղված գործունեությունը։ Հանդիպմանը քննարկվեցին ՀԲԸՄ ընթացիկ և հեռանկարային ծրագրերը։ Էդվարդ Նալբանդյանն ու Պերճ Սեդրակյանը անդրադարձան համահայկական օրակարգի հարցերին։ Հանդիպմանը ներկա էր ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը:

Նմանատիպ նյութեր