211652_close_icon
views-count6095 դիտում article-date 20:16 20-01-2018

Պրեդրագ Միյատովիչ. Եթե Ռոնալդուն դժգոհ է, պետք է այդ մասին արտահայտվի

«Ռեալի» նախկին հարձակվող Պրեդրագ Միյատովիչը անդրադարձել է այն լուրերին, որ մրցաշրջանի ավարտից հետո Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ մադրիդյան ակումբից: «Մրցաշրջանի ավարտից հետո պետք է ուշադիր ուսումնասիրել Ռոնալդուի հետ կապված իրավիճակը: Նման հարցերը պետք է քննարկել, և եթե Կրիշտիանուն դժգոհ է, ապա նա պետք է այդ մասին արտահայտվի: Չեմպիոնների լիգայում ես չեմ տեսնում, որ Կրիշտիանուն ինչ-որ կերպ հիասթափված է, սակայն դա տեսնում եմ Պրիմերայում: Եվ դա որևէ կապ չունի աշխատավարձի հանդեպ նրա վերաբերմունքիհետ: Հնարավոր է, որ Չեմպիոնների լիգան նրան ավելի շատ է մոտիվացնում:

Նմանատիպ նյութեր