211652_close_icon
views-count7582 դիտում article-date 16:24 20-01-2018

Մինչև նոյեմբեր փակ կլինի Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Աշտարակի խճուղին Եղվարդի խճուղուն կապող Դավթաշենի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 20-ից մինչև նոյեմբեր ամիսը կդադարեցվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածի երթևեկությունը: Որպես այլընտրանք առաջարկվում է երթևեկել Եղվարդի խճուղի - Սասնա ծռեր ճանապարհահատվածով: Քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Նմանատիպ նյութեր