211652_close_icon
views-count6314 դիտում article-date 13:47 20-01-2018

Թուրքիայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել. կա 44 վիրավոր

Առնվազն 11 մարդ է զոհվել և 44-ը վիրավորվել Թուրիայում տեղի ունեցած ավտոբուսի վթարից։ Ինչպես հայտնում է Ihlas գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Էսքիշահր նահանգում։ Էքսկուրսիոն ավտոբուսը, որի մեջ եղել են ուսանողներ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։ Բոլոր տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ [img]http://st0.shamshyan.com/editor/0212251001516437776358970.jpg[/img]

Նմանատիպ նյութեր