211652_close_icon
views-count3524 դիտում article-date 12:35 20-01-2018

ԱՄՆ դաշնային գերատեսչությունները փակվել են ֆինանսավորման բացակայության պատճառով. մեղադրում են Թրամփին

ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը հայտարարել է, որ դաշնային գերատեսչությունների աշխատանքի դադարեցման մեղավորը երկրի նախագահ Դոնալդ Թրամփն է։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, պատճառը եղել է այն, որ օրինագիծը չի ընդունվել մինչև կեսգիշեր։ Այն առաջ էին քաշել դեմոկրատները և պնդում էին, որ ընդգրկվի միգրացիայի հարցերով ժամանակավոր բյուջեում, իսկ հանրապետականները, ինչպես նաև Սպիտակ Տունը դեմ էին։ Սպիտակ Տունը դեմոկրատների այդ նախաձեռնությունն անվանել է «տանուլ տվողների վարք»։ «Մեղավորությունն ամբողջովին պետք է դրվի Թրամփի վրա, քանի որ չկա որևէ մեկը, որն արժանի է այդ մեղադրանքին այնքան, որքան Թրամփն է»,-ասել է Շումերը։

Նմանատիպ նյութեր