211652_close_icon
views-count16119 դիտում article-date 11:22 20-01-2018

+ 15 աստիճան. Երևանում օդերևութաբանական տեսանկյունից պատմական ռեկորդ է գրանցվել. Գագիկ Սուրենյան

«Այսօր Երևանում օդերևութաբանական տեսանկյունից պատմական ռեկորդ է գրանցվել: Օդի ջերմաստիճանը Երևան Զվարթնոց օդերևութաբանական կայանում հասել է +15,0 աստիճանի, որը 3 աստիճանով գերազանցել է 1976թ գրանցված ռեկորդը, 12,0 աստիճանը: Երևան Էրեբունի օդերևութաբանական կայանում, որը գործում է 1844թ-ից, ջերմաստիճանը հասել է +13.5 աստիճանի և տվյալ օրվա համար կրկին 1 աստիճանով գերազանցել է 1961թ գրանցված ռեկորդը՝ 12.5 աստիճանը: Այսօրվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճաններ են գրանցվել նաև Արարատյան դաշտի գրեթե ողջ տարածքում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր