211652_close_icon
views-count28768 դիտում article-date 10:35 20-01-2018

Արմեն Սարգսյանը հերյուրանք է համարում իր եղբոր և Արմեն Սարգսյանի միջև միջադեպի մասին ասեկոսեն. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Վազգեն Սարգսյանի և Արմեն Սարգսյանի միջև սուր հակասությունների մասին լուրերն ամբողջությամբ հերյուրանք են. այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, հերքելով Սպարապետի և Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի միջև հակասու­թյունների ու տհաճ միջադեպի մասին շրջանառվող լուրերը. «Արմեն Սարգսյանին ճանաչում եմ 1996 թ., մեզ անձամբ ծանոթացրել է Բաբկեն Արարքցյանը՝ Սևանում: Եվ իմ ճանաչած օրվանից՝ 1996-ից մինչև 1999թ. հոկտեմբերի 25-ը եր­կու Սարգսյանների՝ Վազգենի ու Արմենի միջև եղել են ջերմ, մարդկային, նույնիսկ կասեի եղբայրական հարաբերություններ»,- ասել է Ա. Սարգսյանը: Ըստ նրա՝ Վազգենը որևիցե անգամ Արմենից դժգոհ չի եղել կամ Արմենի հասցեին որևիցե վատ բառ չի ասել: Իսկ թե ինչպե՞ս է նախագահի նոր թեկնածուին վերաբերվում Վազգեն Սարգսյանի մյուս եղբայրը՝ «Ելք» դաշինքի անդամ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արամ Սարգսյանը, Արմեն Սարգսյանը նշել է՝ որպես մարդու՝ շատ լավ, փոխադարձ հարգանք է և ընկերական հարաբերություններ. «Ինչ վերաբե­րում է, թե որպես նախագահի թեկնածու ո՞նց կքվեարկի, դա իրենց խնդիրն է»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր