211652_close_icon
views-count17926 դիտում article-date 22:14 19-01-2018

Պեպ Գվարդիոլա. Շնորհավորում եմ «Մանչեսթեր Յունայթեդին»՝ Սանչեսին ձեռք բերելու առթիվ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շնորհավորել է «Մանչեսթեր Յունայթեդին»՝ «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին ձեռք բերելու առթիվ: «Իմ տեղեկություններով, Ալեքսիսը պատրաստվում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Ես միայն կարող եմ նրան շնորհավորել այդ ձեռքբերման համար: Այդ առթիվ ավելացնելու ոչինչ չունեմ, իմ կարծիքը Ալեքսիսի մասին մնացել է նույնը: Ես ուրախ եմ, որ նրան մարզել եմ «Բարսելոնայում» և այժմ նրան լավագույնն եմ մաղթում», ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր