211652_close_icon
views-count39304 դիտում article-date 21:11 19-01-2018

Առեղծվածային դեպք Տաշիր քաղաքում. 77-ամյա տատիկը բժիշկներին հայտնել է, որ ինքը վրաերթի է ենթարկվել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Տաշիր մասնաճյուղի կառավարիչի կողմից

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Տաշիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արկադի Թումոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 18-ին, Տաշիրի պոլիկլինիկայից Ոստիկանության Տաշիրի բաժին հայտնած ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պոլիկլինիկայից Ոստիկանությանը հայտնել են, որ «կրծքավանդակի աջ ստորին հատվածի փափուկ հյուսվածքի սալջարդ վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է բուժօգնության դիմել Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցի բնակիչ, 77-ամյա Անժելինա Մարգարյանը: Հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խուբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ: Պոլիկլինիկայում Ա. Մարգարյանը ոստիկաններին հայտնել է, որ նախորդ օրը՝ հունվարի 17-ին, ժամը 13:00-ի սահմաններում ինքը վրաերթի է ենթարկվել Mercedes մակնիշի 49 XX 909 համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ՝Երևանյան փողոցի թիվ 5 հասցեի մոտ՝ ավտոմեքենայի հետընթաց կատարելու հետևանքով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տաշիրի ոստիկանները պարզել են, որ նշված ավտոմեքենան պատկանում է Տաշիր քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ, 70-ամյա Պետիկ Պետրոսյանին, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Տաշիր մասնաճյուղի կառավարիչ: Կան նաև տեղեկություններ, որ վրաերթ տեղի չի ունեցել, այլ վրաերթի ենթարկվածը, ով ձեռնափայտով է եղել, վայր է ընկել: Այդ տեղեկությունը նույնպես ոստիկանները պարզում են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր