211652_close_icon
views-count35930 դիտում article-date 20:36 19-01-2018

ՀՀ առաջին նախագահի անվտանգության ծառայության պետի ընտանիքը դիմում է նախագահին. Aravot.am

[b]Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին. [/b] Ձեզ խնդրանքով դիմում է գեներալ-մայոր Ռոմեն Ղազարյանի կինը՝ Լենա Ավագյանը, մեր ընտանիքի համար շատ կարեւոր խնդրի արդարացի լուծման համար: Խնդիրը կայանում է նրանում, որ 1998 թվականին, երբ որ ամուսինս հեռացավ Հայաստանի Հանրապետությունից, ելնելով որոշակի հանգամանքներից, ամուսինս խնդրեց ինձ եւ մեր երկու որդիներին, որպեսզի մենք թույլ տանք, որ մեր ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր սեփականությունը հանդիսացող Երեւան քաղաքի Հովսեփ Էմինի 4/2 հասցեում գտնվող տանը ժամանակավոր բնակվի իր աշխատակցուհի Մ.Գ.-ն, ասելով, որ ինքը երբ կվերադառնա Հայաստան, Մ.Գ.-ն իր պահանջով կազատի մեր ընտանիքի բոլոր անդամներին սեփականության իրավունքով պատկանող տունը: Սակայն ամուսինս Ռուսաստանի Դաշնությունում 2015 թվականին հանկարծամահ եղավ: Ամուսնուս մահից հետո ես եւ որդիներս Մ.Գ.-ից պահանջեցինք, որ ազատի մեր տունը, սակայն Մ.Գ.-ն ամենաստոր կերպով օգտվելով այն հանգամանքից, որ ամուսինս մահացել է, հայտարարեց, որ տասը տարուց ավելի ինքն է բնակվում այդ տանը եւ հրաժարվեց ազատել մեր տունը: Չնայած նրան, որ Մ.Գ.-ն ի սկզբանե քաջատեղյակ էր, որ նշված տունը սեփականության իրավունքով պատկանում է մեր ընտանիքի բոլոր անդամներին, եւ որ ինքը մեր տանը բնակվում է ժամանակավոր, բոլորիս թույլատրությամբ: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/01/19/931781/]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր