211652_close_icon
views-count4244 դիտում article-date 22:44 19-01-2018

Ներկայացվել են ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային ստորաբաժանումների կողմից 2017 թ. կատարած աշխատանքները

Երեկ՝ հունվարի 18-ին, ՀՀ Արարատի մարզպետարանում կայացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Արարատի մարզային ստորաբաժանումների 2017 թ.-ի կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստ, որը վարեց մարզպետ Ա. Գրիգորյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Դավթյանը, Արարատի մարզպետարանի աշխատակիցները, համայնքների ղեկավարները, մարզային ստորաբաժանումների ղեկավարները և անձնակազմերը: Արարատի մարզային փրկարարական վարչության աշխատանքներն ամփոփեց վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը: Որպես գործունեության հիմնական ուղղություններ, նա առանձնացրեց. • Քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստումը, • մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայությունը, • արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու հետևանքների նվազեցմանն ուղղված միջոցառումներին մարզի բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակների ներգրավման ապահովումը, • արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերի հրապարակայնությունը, • արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով ղեկավար մարմինների և բնակչության ուսուցման կազմակերպումը և իրականացումը, և այլն: 2017 թ. ընթացքում Արարատի մարզում գրանցվել է 716 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 25, մարմնական վնասվածքներ ստացել (վիրավորվել)` 392 մարդ: Գրանցված դեպքերից 375-ը` տեխնածին են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 52%-ը, որոնց հետևանքով զոհվել է 23, վիրավորվել` 131 մարդ: Հաշվետու ժամանակաշրջանում մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են հրամանատարաշտաբային, շտաբային, ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ, հատուկ-տակտիկական ուսումնավարժություններ: Բոլոր անցկացրած վարժանքներն ընդգրկել են ինչպես քաղպաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտների հիմնարար հարցերը, այնպես էլ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման խնդիրները: Ամենօրյա աշխատանքներ են իրականացվել փրկարարական ուժերի և տեխնիկայի մշտական մարտական պատրաստականության պահպանման ուղղությամբ: Մասիսի և Արտաշատի ՀՓՋ-ներին ԱՄՆ դեսպանատան կողմից հատկացվել են փրկարարական գործիքներ և մարտական հագուստ, իսկ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից Արարատի ՀՓՋ-ին՝ «STELS 800G GUEPARD Trophy PRO» մակնիշի կվադրոցիկլ (ձյունաճահճագնաց) և АЦ-3.2-40/4 (КАМАЗ-43253) մակնիշի հրշեջ ավտոբաք: Ա. Ամիրջանյանի խոսքով՝ կատարված դրական աշխատանքներին զուգահեռ, դեռևս կան բազում անելիքներ՝ մասնավորապես միջին և կրտսեր անձնակազմի մասնագիտական և իրավական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ: Արարատի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատանքների մասին զեկուցեց տեսչության պետ Մ. Գասպարյանը: «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային ստորաբաժանման աշխատանքները ներկայացրեց Արարատի ստորաբաժանման պետ Վ. Շահինյանը: Արարատի մարզային հիդրոօդերևութաբանական ծառայության պետ Մ. Դավթյանը, ԱԻՆ հիդրոմետ ծառայության Արարատի հակակարկտային կայանի պետ Ն. Գալստյանը, Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Ս. Մարգարյանը ևս հանդես եկան ամփոփիչ զեկույցներով: Ամփոփիչ ելույթի ընթացքում Արարատի մարզպետ Ա. Գրիգորյանը և ԱԻ փոխնախարար Ա. Նազարյանը բավարար գնահատեցին նախարարության մարզային ստորաբաժանումների 2017 թ. կատարած աշխատանքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր