211652_close_icon
views-count7101 դիտում article-date 23:08 19-01-2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում նախատեսված են վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների և բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: Կարեն Կարապետյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL):

Նմանատիպ նյութեր