211652_close_icon
views-count3180 դիտում article-date 19:08 19-01-2018

ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձներ է հղել Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի եւ Սենատի ղեկավարներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձներ է հղել Ուզբեկստանի Հանրապետության Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի խոսնակ Նուրդինժոն Իսմոիլովին եւ Սենատի նախագահ Նիգմատիլլա Յուլդաշեւին: Ուղերձներում մասնավորապես ասված է. «Խոր ցավով տեղեկացանք ողբերգական գույժի՝ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղեւորատար ավտոբուսում բռնկված հրդեհի մասին, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին եւ մերձավորներին մաղթում ենք տոկունություն ու համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Նմանատիպ նյութեր