211652_close_icon
views-count4537 դիտում article-date 20:02 19-01-2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության հարցերը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը եղել է Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում և հանդիպում է ունեցել համալսարանի նախագահ Դր. Էրիկ Վոյլիթի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային մագիստրոսական ուսուցման շրջանակում համագործակցության ակտիվացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ուսուցման և փորձարկման կենտրոնի ստեղծման գործում Թրիսդորֆի գյուղատնտեսական կրթական հաստատությունների և Վայհենշտեֆանի-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ համագործակցության հնարավորություններին: Կողմերը համակարծիք էին, որ գյուղատնտեսության ոլորտում հաջողության հասնելու համար առաջնային է երիտասարդ մասնագետների պատրաստումը: Գյուղատնտեսության նախարարը ծանոթացել է նաև Թրիսդորֆի տարածքի առանձին կրթական հաստատությունների գործունեությանը, այդ թվում` կրթական կենտրոնի կառուցվածքին և գործունեության հիմնական ուղղություններին ու առանձնահատկություններին, գյուղատնտեսների վերապատրաստման գործընթացին: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր