211652_close_icon
views-count4534 դիտում article-date 18:16 19-01-2018

Ծաղկաձորում կանցկացվի Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն

Այս երիտասարդ մարզաձևն արագ տեմպերով աճում է, ավելանում են և՛ մասնակիցների, և՛ երկրպագուների, և՛ սպորտաձևին անդրադարձող լրատվամիջոցների թիվը: Ձմեռային վոլեյբոլի մասսայականացման մասին են վկայում Եվրոպայի արդեն 17 երկրներում անցկացվող ազգային առաջնությունները: Ավանդաբար ձմեռային մարզաձևերում աչքի ընկնող երկրներին ավելացել են Թուրքիան, Վրաստանը, Հունաստանը, ինչպես նաև Հայաստանը: Ազգային առաջնություններում հաղթող զույգերը՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, իրավունք կնվաճեն մասնակցելու առաջին անգամ անցկացվող Ձմեռային վոլեյբոլի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Ավստրիայում: [url=https://www.vivaronews.am/%D4%BE%D5%A1%D5%B2%D5%AF%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1%D5%B6%D6%81%D5%AF%D5%A1%D6%81%D5%BE%D5%AB-%D5%81%D5%B4%D5%A5%D5%BC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BE%D5%B8%D5%AC%D5%A5/]Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնությունը[/url]՝ Tsaghkadzor Open-2018-ը, կանցկացվի հունվարի 20-ից 21-ը: Տղամարդկանց և կանանց մրցումներում մասնակից զույգերի թիվը մեծ է, ավելի քան 15 զույգ հայտ են ներկայացրել ուժերը փորձել Ծաղկաձորյան մրցաշարում և նվաճել Եվրոպայի առաջին առաջնության ուղեգիր: Tsaghkadzor Open-2018-ի գլխավոր հովանավորը Վիվառո ընկերությունն է:

Նմանատիպ նյութեր