211652_close_icon
views-count8473 դիտում article-date 16:33 19-01-2018

«Բորուսիայի» տնօրեն. Օբամեյանգը մտքերով ուրիշ տեղ է

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխաել Ցորկը մեկնաբանել է իրավիճակը, որ թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հավանաբար կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»: «Օբամեյանգը մարզվում է Դորտմունդում, սակայն այնպիսի զգացողություն է, որ նրա ուղեղը ուրիշ բաներով է զբաղված, մտքերով այլ տեղ և նա լիովին կենտրոնացած չէ մարզումների ժամանակ: Այդ իսկ պատճառով նրա մասնակցությունը «Հերտայի» հետ խաղին հարցականի տակ է», ասել է Ցորկը:

Նմանատիպ նյութեր