211652_close_icon
views-count53500 դիտում article-date 16:02 19-01-2018

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 66-ամյա վարորդը, ով տեղափոխվել է հիվանդանոց, Volkswagen-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ՝ 66-ամյա Միշա Ավոյանը իր վարած Volkswagen մակնիշի 34 PR 964 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի մարզի Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու այդ պահին նշված հատվածում ծառայություն կատարող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Դավիթ Մարգարյանն ու Միխայիլ Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Անիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նարեկ Մանանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ով տեղում ղեկավարում էր քննչական աշխատանքները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր