211652_close_icon
views-count20599 դիտում article-date 15:23 19-01-2018

Արսեն Վենգեր. Կարծում եմ, Մխիթարյանը ունակ է փոխարինել Սանչեսին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը համեմատել է թիմի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի հնարավոր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ», լոնդոնցիների նախկին հարձակվող Ռոբին վան Պերսիի տեղափոխության հետ՝ մանչեսթերյան ակումբ: «Մենք վան Պերսիի վերցրեցին, երբ նա խաղում էր «Ֆեյենորդի» երիտասարդական թիմում: Մենք նրա հետ հսկայական աշխատանք կատարեցինք, այդ իսկ պատճառով, երբ նա հեռացավ, ամենամեծ ցավը դա պատճառեց: Իսկ ահա Սանչեսի դեպքում դա լինելու է ոչ միայն «հեռանալ», այլ նաև՝ «փոխարինում» և այդ տրանսֆերն ավելի հեշտ է տանել, այն ավելի քիչ է հիասթափեցնում: Այո, մենք կորցնում ենք խաղացող, սակայն կարող ենք ստանալ Մխիթարյանին, որը, կարծում եմ, ունակ է փոխարինել «Սանչեսին», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր