211652_close_icon
views-count4752 դիտում article-date 13:29 19-01-2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի իր գործընկերոջը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին՝ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղևորատար ավտոբուսի հրդեհի կապակցությամբ, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել: «Խորապես ցնցված եմ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում կատարված ողբերգության փաստով: Խնդրում եմ իմ խորին ցավակցություններն ու կարեկցանքի խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում մաղթել»,-ասված է ՀՀ վարչապետի հեռագրում։

Նմանատիպ նյութեր