211652_close_icon
views-count48550 դիտում article-date 10:53 19-01-2018

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. տեղի մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնի վարիչը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Երեկ՝ հունվարի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Սուրեն Կարապետյանը իր վարած Mercedes մակնիշի 44 GG 448 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում՝ Կամոյի փողոցում, վրաերթի է ենթարկել Մարտունի քաղաքի բնակչուհի՝ 51-ամյա Անահիտ Պապոյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդ Ս. Կարապետյանը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց և տեղի ոստիկանություն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Սերոբյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մարտունու քննչական բաժնի խմբերը՝ մարզային վարչության պետ Արտավազդ Ղազարյանի և քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Մարտունու քննչական բաժնի ավագ քննիչ Քոչար Քոչարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդ Ս. Կարապետյանը, ով աշխատում է Գեղարքունիքի մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնում՝ որպես բաժնի վարիչ, իր ավտոմեքենայով այնուհետև դեպքի վայրից ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Մարտունու բաժին։ Նա ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ մեքենան վարել է սթափ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր