211652_close_icon
views-count10600 դիտում article-date 21:42 18-01-2018

Շարմազանով. «ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին շատերը հավանական են համարել». Aravot.am

Այսօր՝ հունվարի 18-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ նիստում քննարկել են ՀՀ նախագահի 4-րդ նախագահի 1 թեկնածուի հարցը: Ըստ Շարմազանովի, ուղերձներով հանդես գալու իրավունք ունի ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Թե ով է այդ թեկնածուն, Շարմազանովն ասաց. «Մենք գտնում ենք, որ նա լավագույնս կարող է ներկայացնել Հայաստանի հանրապետությունը միջազգային ատյաններում, ունի աշխատանքային երկար փորձ, մտավոր բարձր կարողություններ, լեզուների իմացություն, ունի դրական հեղինակություն ե՛ւ Սփյուռքում, եւ՛ Հայաստանում: Կարծում ենք նա այն թեկնածուն է, որի շուրջ հնարավոր է որոշակի լայն համաձայնություն քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության հետ»: Շարմազանովն ասաց, որ այս անձի թեկնածությունը Գործադիր մարմնի բոլոր անդամները քննարկել են, եւ ընդհանուր առմամբ, բոլորը կողմ են արտահայտվել: «Վաղը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառաջարկի մեր թեկնածուին ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնը»: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/01/18/931963/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր