211652_close_icon
views-count22835 դիտում article-date 21:38 18-01-2018

Օբամեյանգը համաձայնեցրեց պայմանագիրը «Արսենալի» հետ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը շատ մոտ է, որպեսզի տեղափոխվի «Արսենալ»: 28-ամյա գաբոնցին լոնդոնյան ակումբի հետ արդեն համաձայնեցրել է անհատական պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2021 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ: Օբամեյանգի աշխատավարձը «Արսենալում» կկազմի տարեկան մաքուր 10 մլն եվրո: «Բորուսիան» համաձայն է խաղացողին բաց թողնել 60 միլիոն եվրոյի դիմաց, սակայն կցանկանար տրանսֆերն իրականացնել ամռանը: «Արսենալը» կարող է գործարքում ընդգրկել հարձակվող Օլիվյե Ժիրուին:

Նմանատիպ նյութեր