211652_close_icon
views-count4016 դիտում article-date 21:03 18-01-2018

Արթիկ - Ալագյազ, Լանջիկի և Ապարանի ավտոճանապարհներին բուք է, տեսանելիությունը՝ 40-50 մետր

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թումանյանի, Ախուրյանի, Ջերմուկի, Սիսիանի, Հրազդանի, Սպիտակի, Թալինի, Արտաշավանի, Սևանի, Ստեփանավանի, Լոռու, Ապարանի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: [b][u]Արթիկ - Ալագյազ, Լանջիկի և Ապարանի ավտոճանապարհներին բուք է, տեսանելիությունը՝ 40-50 մետր: Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում գետնաբուք է: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:[/u][/b] Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր