4025 դիտում
22:32 18-01-2018
ՊՆ վարչական համալիրում քննարկվել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 18-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրակրթական ծրագրեր իրականացնող ՀՀ ուսումնական հաստատությունների միջև անցկացվող «Կորյուն» ռազմամարզական խաղերի անցկացմանը նվիրված հանդիպում-քննարկում։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանի նախագահությամբ անցկացված հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչություների և մարզպետարանների ուսումնական հաստատությունների հետ տարվող աշխատանքների համար պատասխանատու պաշտոնատար անձինք։
Քննարկվել են «Կորյուն» ռազմամարզական խաղերի մինչ այս անցկացված՝ դպրոցական և տարածքային փուլերին առնչվող մի շարք հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ առաջիկա մարզային և հանրապետական փուլերը պատշաճ անցկացնելու վերաբերյալ։
ՀՀ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունների համատեղ կազմակերպած «Կորյուն» ռազմամարզական խաղերը նպատակաուղղված են սովորողների հայրենասիրական դաստիարակության, զինվորականի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
«Կորյուն» ռազմամարզական խաղերի ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներն ուժերն են չափում «Կարգապահ և ներդաշնակ», «Արագ և դիպուկ», «Բանիմաց և հնարամիտ», «Ամենագիտակ ու խելացի», «Բարձունքի գրավում» մրցաձևերում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2963 դիտում
13:48 22-03-2020
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է այլընտրանքային տարբերակներ մտածել խաղերի անցկացման համար
687 դիտում
21:39 10-01-2023
Ռազմահայրենասիրական կազմակերպությունների հետ քննարկվել են ռազմամարզական ճամբարների բարելավման հարցեր