211652_close_icon
views-count8591 դիտում article-date 23:08 18-01-2018

ՌԴ 36 քաղաքներում անցկացվել է «Կանգ առ, Պուտին» ցույցը

Ռուսաստանի ընդդիմադիր «Բաց Ռուսաստան» շարժումը մեկնարկել է «Կան գառ, Պուտին» (СтопПутин) ցույցը, որը վերաբերում է 2018 թվականի ՌԴ նախագահի ընտրություններին: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/28982742.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանի ռուսական ծառայությունը: Ակտիվիստները հանրային վայրերում վահանակների վրա սոսնձում են պաստառներ, որոնց վրա գրված է «Թքած ունեմ բոլորի վրա, ընտրվում եմ, ինչպես ուզում եմ»: Ընդդիմադիր ակտիվիստները «Կանգ առ, Պուտին» պաստառները փորձել են սոսնձել ռուսական 36 քաղաքներում: Իրավապահները ուշադրությամբ հետևել և արագ պոկել են բոլոր պատառները, ակտիվիստներին բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունքներ, սակայն մի քանի ժամ անց բոլորին բաց են թողել:

Նմանատիպ նյութեր