211652_close_icon
views-count10293 դիտում article-date 22:20 18-01-2018

Իտալիայում չինական մաֆիայի 33 անդամ է ձերբակալվել

Իտալիայի ոստիկանությունը լայնածավալ գործողություն է իրականացրել չինական մաֆիայի դեմ պայքարում, ձերբակալվել է 33 մարդ: Հանցավոր խումբը վերահսկում է Եվրոպայում խոշորագույն քաղաքների փողոցներում անօրինական առևտուրը, ինչպես նաև կեղծված ապրանքների առաքումը Չինաստանից, մասնավորապես՝ հագուստ, կոշիկ և «բարձրորակ» պարագաներ: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/01/18/chinese-mafia]euronews[/url]-ը: Հետաքննությունը սկսվել է 2011 թվականին: «Չինական բեռնատար» ծածկանունով գործողությունը ղեկավարել է Մաֆիայի դեմ պայքարի Ֆլորենցիայի վարչությունը: Գործողությանը ներգրավվել են Իտալիայի 130 իրավապահներ, ինչպես նաև գործընկերներ Ֆրանսիայից և Իսպանիայից: Չինաստանից Եվրոպա մուտք գործող կեղծված ապրանքների 85%-ը ներկրվում են Չինաստանից: Աշխարհում կեղծված ապրանքների ընդհանուր ծավալը գերազանցում է 1.7 տրիլիոն դոլարը:

Նմանատիպ նյութեր