211652_close_icon
views-count9067 դիտում article-date 19:56 18-01-2018

Մադրիդյան պարբերականի ընթերցողների 67,5%-ը կողմ է, որպեսզի Ռոնալդուն հեռանա «Ռեալից»

Մադրիդյան As պարբերականի ընթերցողների մեծամասնությունը կողմ է, որպեսզի Ռոնալդու հեռանա «Ռեալից»: Հարցմանը մասնակցել է ավելի քան 125 հազ. մարդ, և նրանց մեծամասնությունը դեմ է, որպեսզի 32-ամյա պորտուգալացին կարիերան շարունակի Մադրիդում: Հարցին՝ «Ցանկանո՞ւմ եք, որպեսզի Կրիշտիանուն շարունակի խաղալ «Ռեալում»», «ոչ» են պատասխանել քվեարկածների 67,5%-ը: Նշենք, որ «Ռեալի» կազմում հինգ «Ոսկե գնդակներից» չորսը նվաճած Ռոնալդուն հանդիսանում է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն (422 գոլ՝ 418 խաղում):

Նմանատիպ նյութեր