211652_close_icon
views-count29823 դիտում article-date 18:46 18-01-2018

«Կարենի մոտ դանակ կար, Գեւորգն ուզեց, բայց չտվեց». ուսանողի սպանության գործով հարցաքննվեց ամբաստանյալի ընկերը. NEWS.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 18-ին, շարունակվեց Երեւանի պետական համալսարանի 18-ամյա ուսանող Վահե Մուրադյանի աղմկահարույց սպանության գործով վկաների հարցաքննությունը: Առաջինը հարցաքննվեց վկա Էդուարդ Կոմցյանը, որն ամբաստանյալ Կարեն Չատիկյանի համակուրսեցին է եւ դեպքի օրը նրա հետ գնացել է Վահե Մուրադյանի եւ վերջինիս ընկերների հետ հանդիպման, սակայն, մինչեւ տաղավար չի հասել, սպասել է «Արեւիկ» հանրախանութի մոտ: Վկան դատարանում կցկտուր մանրամասներ պատմեց դեպքից. 2017թ.-ի հունվարի 11-ին գնացել էր համալսարան քննության պատասխաններն իմանալու, երբ Կարեն Չատիկյանն իրեն հայտնել է, որ այդ օրն ինչ-որ մարդկանց պետք է հանդիպի: «Գիտեի մենակ, որ ինչ-որ «դոդիկ» բառի թեմա է եղել, թե ում էր ուղղված եղել այդ բառը, ես չեմ իմանում, այդ խոսակցության պարզաբանումը պիտի ստանային, մենք էլ հետո միասին պիտի տուն գնայինք, դրա համար 5-ով գնացինք՝ ես, Կարեն Չատիկյանը, Գեւորգ Տերտերյանը, Քաջիկ Հակոբյանը, Լեւոն Մուրադյանը, բայց կեսից Կարենն ասաց, որ ես ու Լեւոնը չգնանք, որովհետեւ ընդամենը խոսակցություն է լինելու, ոչ մի լուրջ բան չկա: Մենք էլ սպասեցինք «Արեւիկի» մոտ»,- պատմեց վկան: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/431795.html]այստեղ[/url] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/11/1055735/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, 2017թ.-ի հունվարի 11-ին, արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վարդանանց 28 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա։ Նշված վայր էին ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։ Մահացածը երիտասարդ տղա էր, ով գետնին էր և սպասում էին դատաբժշկի ժամանմանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին երիտասարդ տղայի մահվան հանգամանքները և նրա ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երիտասարդ տղան մահացել է դանակի հարվածից կամ հարվածներից, սակայն դա պետք է պարզվեր դատաբժշկի զննումից հետո։ Ըստ տեղեկությունների՝ 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր