211652_close_icon
views-count24659 դիտում article-date 16:05 18-01-2018

«Արսենալը» նոր պահանջ ներկայացրեց «Մանչեսթեր Յունայթեդին»՝ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ

Այս պահին «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» քննարկում են Ալեքսիս Սանչեսի ու Հենրիխ Մխիթարյանի փոխանակման շուրջ գործարքը: Կողմերը շատ մոտ են համաձայնությանը, սակայն քիչ առաջ London Evening Standard-ը հայտնեց, որ տրանսֆերը ձգձգվում է, քանի որ «Արսենալը» «Մանչեսթեր Յունայթեդից» պահանջում է ոչ թե մեկը մեկին փոխանակում, այլ՝ Մխիթարյանի հետ 10 մլն ֆունտ: Սանչեսի պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է ամռանը,Մխիթարյանինը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ 2020թ. ամռանը, սակայն «Արսենալում» գտնում են, որ հայ ֆուտբոլիստի անհաջող մրցաշրջանը նվազեցրել է նրա արժեքը: Հիշեցնենք, որ չիլիացին արդեն [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/17/1086953/]համաձայնեցրել[/url] է 4,5 տարվա պայմանագիրը «Յունայթեդի» հետ՝ տարեկան 14 մլն ֆունտ մաքուր աշխատավարձով:

Նմանատիպ նյութեր