211652_close_icon
views-count21098 դիտում article-date 14:53 18-01-2018

Ղազախստանում ավտոբուսի վթարի զոհերի մեջ հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան. ՀՀ ԱԳՆ

Ղազախստանի իրավասու մարմինների կողմից Ղազախստանում ՀՀ դեսպանությանը տրամադրված տվյալների համաձայն՝ Ակտյուբինսկի շրջանում տեղի ունեցած ավտոոբուսի վթարի զոհերի մեջ հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/18/1087003/]Հիշեցնենք[/url], որ դեպքը տեղի է ունեցել Ակտյուբինի մարզի Իրգիզի շրջանում՝ Սամարա-Շիմքենտ ավտոճանապարհին։ Ավտոբուսում բռնկված հրդեհից զոհվել է 52 մարդ։ Փրկվել է 5-ը։

Նմանատիպ նյութեր