211652_close_icon
views-count18275 դիտում article-date 14:40 18-01-2018

Արսեն Վենգեր. Ինձ դուր է գալիս Մխիթարյանը, դա իրական տարբերակ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է հունվարին հնարավոր տրանսֆերների թեմային: «Ինչ վերաբերում է Սանչեսին, ապա նրա պատմությունը ԶԼՄ-ները լավ էլ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/17/1086953/]լուսաբանում[/url] են, այնպես որ ավելացնելու բան չունեմ: Դա կարող է տեղի ունենալ, կարող է տեղի չունենալ: Եթե տրանսֆերը չկայանա, ապա նա այս կիրակի կխաղա: Սակայն տրանսֆերը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա, թեպետ, ճիշտ է, այն ցանկացած պահի կարող է խափանվել: Մխիթարյանը իրական տարբերակ է: Ինձ դուր է գալիս այդ խաղացողը, նրան դուր է գալիս մեր խաղաոճը: Աշխատավարձը մեր համար պրոբլեմ չի լինի: Նրա տրանսֆերը կարող է կայանալ առաջիկա 24 ժամում: Մալքոլմը դժվար հունվարին մեզ միանա: Ինչ վերաբերում է Օբամեյանգին, ապա կարծում եմ, նման բաները պետք է գաղտնի մնան մինչև պաշտոնական տեղափոխությունը», ասել է Վենգերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր