5714 դիտում
14:12 18-01-2018
Դեսպան Սադոյանը և Վրաստանի ՆԳ նախարար Գախարիան քննարկել են Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցությունը
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հետ։
Հանդիպման սկզբում դեսպան Սադոյանը Գիորգի Գախարիային փոխանցեց ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ողջույնները։
Անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցությանը՝ կողմերը խոսեցին երկկողմ ծրագրերի, ինչպես նաև դրանց ընդլայնման հնարավորությունների մասին։
Զրուցակիցները միակարծիք էին, որ Հայաստանի Ոստիկանությունն ու Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մի շարք ուղղություններով պետք է շարունակեն սերտ համագործակցություն ծավալել և համադրեն ջանքերը, որպեսզի հանցավորության դեմ պայքարում առավել հաջող արդյունքներ գրանցվեն։
Կողմերն, անդրադարձ կատարելով փոխադարձ այցելությունների կարևորությանը, հույս հայտնեցին, որ մոտ ապագայում տեղի կունենա Վրաստանի ներքին գործերի նախարարի այցը Հայաստան։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
508 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
319 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը