211652_close_icon
views-count3764 դիտում article-date 12:14 18-01-2018

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում

Հունվարի 22-26-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանում սպասվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական [url=http://assembly.coe.int/nw/xml/News/News-View-EN.asp?newsid=6910&lang=2&cat=8]կայքից[/url]։ Նստաշրջանում ելույթով հանդես կգան նաև Ավստրիայի նախագահը և Դանիայի թագուհին։ Նստաշրջանին ներկա կլինեն Դանիայի վարչապետն ու արտգործնախարարը։ Բացի այդ, նստաշրջանում ընտրելու են գլխավոր քարտուղար ու Մարդու իրավունքների հանձնակատար։ ՀՀ նախագահի ելույթը սպասվում է հունվարի 24-ին։

Նմանատիպ նյութեր