211652_close_icon
views-count14071 դիտում article-date 11:51 18-01-2018

«Արսենալի» ու Մխիթարյանի միջև բանակցությունները հաջողությամբ մոտենում են ավարտին

«Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» գրեթե ավարտին հասցրեցին տարվա ամենաուշագրավ տրանսֆերային գործարքներից մեկը: Գործարքի արդյունքում «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը կմեկնի Մանչեսթեր, որտեղից հակառակ ուղղությամբ Լոնդոն կգա Հենրիխ Մխիթարյանը: Ինչպես ավելի վաղ[url=https://shamshyan.com/hy/article/2018/01/17/1086919/] հայտնել էինք[/url], գործարքը ձգձգվում էր Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստի պատճառով, որը մտորում էր գործարքի նպատակահարմարության շուրջ, սակայն այս գիշեր «Արսենալի» ու Մխիթարյանի գործակալների միջև բանակցություննեը հաջող են ընթացել: Լոնդոնցիները հայ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ անձնական պայմանագրի շուրջ համաձայնության են եկել: Ըստ այդմ, Մխիթարյանի հետ կկնքվի 4 տարվա պայմանագիր, նրա աշխատավարձը կկազմի շաբաթական 130 հազար ֆունտ, ինչը նրան կդարձնի ամենաբարձր վարձատրվող խաղացողը «Արսենալում»: Սպասվում է, որ երկու ակումբներն էլ տրանսֆերների մասին կհայտարարեն մոտ ժամանակներս, որպեսզի ֆուտբոլիստներին հասցնեն հայտավորել ԱՊԼ-ի առաջիկա տուրի հանդիպումներին:

Նմանատիպ նյութեր