211652_close_icon
views-count2201 դիտում article-date 17:20 18-01-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 17-ից 18-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 17-ից 18-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։ Բացահայտվել է գողության 18, խարդախության 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, անձի առևանգման և յուրացման 2-ական և խուլիգանության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, սպանության և խուլիգանության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր